ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News
Ժողովուրդ» օրաթերթի «ՔՊ-ականներից ովքե՞ր են մեկնելու Անգլիա` ֆուտբոլ դիտելու» վերտառությամբ հրապարակման մեջ տեղ գտած տեղեկատվությունը, թե Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը նոյեմբերի 7-ին՝ հինգշաբթի օրը, պատրաստվում է մեկնել Լոնդոն՝ ներկա լինելու Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի երրորդ տուր «Չելսի»-«Նոա» հանդիպմանը, ՉԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ իրականությանը։ Այս մասին գրառում է կատարել ՇՄՆ խոսնակ Անի Հակոբյանը։
Տեղեկացնեմ, որ նախարարը չի մեկնելու Լոնդոն, ավելին նոյեմբերի 7-ին նախարարությունում ընդունելու է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանին։
Օրաթերթի գործընկերները նախքան հրապարակումը պարզաբանում չեն ստացել Շրջակա միջավայրի նախարարությունից։
--00—ԼՀ