ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News
Անցնող աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության կառույցներում, «Խոսրովի անտառ» պետական արգելոցում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաները «Խոսրովի անտառ» պետական արգելոցում իրականացրել են Հավուց Թառ վանական համալիրի 3D սկանավորում:
Վեդու ավագ դպրոցի 10-րդ դասարանցիների հետ կազմակերպվել է Էկոկրթական հանդիպում բնության հատուկ պահպանվող տարածքները թեմայով:
«Իմ կյանքը համայնքում-6» ծրագրի մասնակից աշակերտները թանգարանում ծանոթացել են «Խոսրովի անտառ»-ի պատմությանը, ջրագրությանը, լանդշաֆտներին և էկոհամակարգերին, բուսական և կենդանական աշխարհին, պատմամշակութային հուշարձաններին, «Գոռավանի ավազուտներ» և «Խոր Վիրապ» պետական արգելավայրերին:
«Արփի լիճ» ազգային պարկում
«Էկոկանաչ ճամբար` բնություն յուրաքանչյուր պահին» ծրագրի մասնակից 46 երեխաներ այցելել են «Արփի լիճ» ազգային պարկ։ ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները երեխաներին ներկայացրել են ազգային պարկի բուսական և կենդանական աշխարհը, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին: Ստացած գիտելիքները համատեղվել են երեխաների բնապահպան գործողություններով:
«Դիլիջան» ազգային պարկում
Այցելուների կենտրոնում Դիլիջանի Ավագ դպրոցի սաների համար իրականացվել է ինտերակտիվ դասընթաց-քննարկում հետևյալ թեմաներով՝
«Դիլիջան» ազգային պարկի բուսականությունը,
կարմիրգրքային տեսակները, դեղաբույսերը, ուտելի բուսատեսակներն ու ներկանյութերը:
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնում
Երևանի ագրոօդերևութաբանական կայանը ճանաչողական այցի շրջանակներում հյուրընկալել է Երևանի թիվ 112 ավագ դպրոցի աշակերտներին:
Հայաստանի բնության պետական թանգարանում
Էկոկրթական միջոցառումներ են կազմակերպվել դպրոցահասակների համար:
--00—ՍՊ