ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News
Սեպտեմբերի 20-ին Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի հատուկ նշանակության ջոկատների մասնակցությամբ «Երեք եղբայր-2021» միջազգային զորավարժությունների փակման արարողությունը։
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են որ երկրի պաշտպանության նախարարը հայտնել է, թե նմանատիպ զորավարժություններ կանցկացվեն նաև հետագայում:
«Զորավարժությունները զգալի ներդրում ունեցան մեր զորքերի կարողությունների և ունակությունների զարգացման գործում: Այս զորավարժությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին մեր ԶՈւ-ի՝ ցանկացած հանձնարարություն համատեղ կատարելու պատրաստակամությունն ու կարողությունը»,- ասել է ադրբեջանցի նախարարը:
Զորավարժություններն անցկացվել են «Կեցցե Ադրբեջանի, Պակիստանի և Թուրքիայի եղբայրությունը» կարգախոսի ներքո:
--00—ՄՀ