ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News
Երեկ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Ադրբեջանում հավատարմագրված եվրոպական երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ։
Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և եվրոպական երկրների միջև հարաբերությունների ներկա վիճակը և հեռանկարները, տարածաշրջանային իրավիճակը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի և կարգավորման հնարավոր հեռանկարները։
Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահը երաշխավորելու է ԼՂ բնակիչների անվտանգությունը, ինչպես նաև լեզվական և մշակութային իրավունքները։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի և Հայաստանի անկախության վերականգնումից ի վեր տարածաշրջանում խաղաղության պատմական բացառիկ հնարավորություն է ստեղծվել։
--00—ՅՄ