ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News
Իսրայելական բանակի հարվածների հետևանքով Գազայի հատվածում զոհված լրագրողների թիվը հասել է 31-ի։ Այս մասին հայտնում է Պաղեստինի լրագրողների սինդիկատը (PJS)։
Հիշեցնենք, որ «Համաս» խմբավորման գրոհայինները հոկտեմբերի 7-ին հարձակվել են Իսրայելի վրա։ Նրանք արձակել էին մոտ 3000 հրթիռ և մտել Իսրայելի սահմանամերձ շրջաններ՝ մարտերի մեջ մտնելով իսրայելցի զինվորականների հետ։
Ի պատասխան Իսրայելը զանգվածաբար հրթիռակոծում է Գազայի հատվածի տարածքը։ Հոկտեմբերի 8-ին իսրայելական իշխանությունները պաշտոնապես հայտարարեցին, որ երկիրը գտնվում է պատերազմական վիճակում։
--00—ՅՄ