Գազայում մարտական գործողությունների ընթացքում 182 լրագրող է զոհվել. Al Jazeera

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News

image_750x_659edef066039

Գազայի հատվածում մարտերի ընթացքում առնվազն 182 լրագրող է զոհվել։ Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։

«Գազայի հատվածում շարունակվող ցեղասպանության լուսաբանումը զգալի ֆիզիկական և հոգեբանական վնաս է հասցնում լրագրողներին: Ամբողջ Գազայի հատվածում լրագրողների համար իրավիճակը աներևակայելի բարդ է և վտանգավոր։

Խոսքը 182 լրագրողների մասին է, որոնք սպանվել են այս ցեղասպանության ժամանակ, նրանցից ոմանք սպանվել են իրենց ընտանիքների հետ միասին»,- ասված է հաղորդագրության մեջ։

--00—ՅՄ