ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News
Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) ավարտել է գործողությունը Գազայի հատվածի հարավում, որի ընթացքում զինվորականները վերացրել են ավելի քան 250 արմատականի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին օգոստոսի 30-ին հաղորդել է բանակի մամուլի ծառայությունը:
Ըստ հաղորդագրության՝ ԻՊԲ-ն ոչնչացրել է նաև շուրջ վեց կիլոմետր ընդհանուր երկարությամբ վեց թունել և վերադարձրել հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից առևանգված վեց պատանդի մարմին։
Նաև ռազմական գործողության ընթացքում 98-րդ դիվիզիայի ուժերը ՀԱՄԱՍ շարժման տասնյակ ենթակառուցվածքային օբյեկտներ են ոչնչացրել Խան Յունիսի և Դեյր ալ Բալահի շրջաններում։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ