ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News
Իսրայելի պաշտպանության բանակը կոչ է արել Բեյրութի հարավային արվարձանների բնակիչներին շտապ տարհանել, հայտնում է AFP-ն՝ հղու անելով Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Ավիչայ Ադրային։
«Չորեքշաբթի օրը իսրայելական զինվորականները կոչ են արել բնակիչներին լքել հարավային Բեյրութի մի մասը, նախազգուշացում, որը սովորաբար նախորդում է Լիբանանի մայրաքաղաքի թիրախավորված տարածքի վրա հարձակումներին», - ասվում է զեկույցում:
Ավիչայը հայտնել է, որ տարհանման հրամանի տարածքում կան օբյեկտներ, որոնք կապված են լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման հետ, որոնց վրա հարձակումներ կիրականացնի Իսրայելի պաշտպանության բանակը մոտ ապագայում։
--00—ՅՄ