ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News
Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան հանդիպման շրջանակում Հունգարիայի չեմպիոն «Ֆերենցվարոշը» սեփական հարկի տակ հանդիպեց Դանիան ներկայացնող «Միդտյուլանդին»։
Թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր դանիական թիմի հաղթանակով՝ 2-0 հաշվով։
Այսօրվա խաղն ավարտվեց 1-1 հաշվով։ Տանտերերի կազմում Էդգար Սևիկյանը մասնակցեց հանդիպմանը՝ փոխարինման դուրս գալով 83-րդ րոպեին։
Այսպիսով, «Միդտյուլանդը» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման վերջին՝ փլեյ-օֆֆ փուլ, որտեղ կհանդիպի Տիգրան Բարսեղյանի «Սլովանի» հետ։
«Ֆերենցվարոշը» եվրագավաթներում պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլում։
Աղբյուրը՝ Armsport.am:
--00—ՅՄ