ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Չինաստանի կենտրոնական ռազմական խորհրդի նախագահի տեղակալ, գեներալ-գնդապետ Գուան Յուֆեի հետ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմական համագործակցության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
--00—ՅՄ