Պատրաստ լինել կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելուն․ Ադրբեջանի ՊՆ ղեկավարը հանձնարարականներ է տվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

670a46a312e28670a46a312e291728726691670a46a312e26670a46a312e27

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, Ադրբեջանում այդ երկրի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտոնական խորհրդակցություն։

Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ-ն, Հասանովը կոնկրետ հանձնարարականներ է տվել՝ պահպանել զորքերի մարտունակությունը բարձր մակարդակի վրա, բարձրացնել զգոնությունը և պատրաստ լինել կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել պայմանական սահմանին «ռևանշիստական ​​ուժերի բոլոր հնարավոր սադրանքների դեմ»։

--00—ՅՄ