Երևանի երկու վարչական շրջաններում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ  4, 24News

3

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հոկտեմբերի 26-նոյեմբերի 1-ը։



Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Արաբկիրում՝ հոկտեմբերի 27-ին և 29-ին։



Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան միայն Շենգավիթում հոկտեմբերի 26-ին։



Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

 

 --00—ԱՊ