Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News

փ

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը՝ հունիսի 13-19-ն ընկած ժամանակահատվածում:

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Շենգավիթում՝ հունիսի 18-ին, Արաբկիրում՝ հունիսի 13-ին, Նոր Նորքում՝ հունիսի 14-ին։

 Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

--00—ԼՀ