ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, գերատեսչության ղեկավար կազմի մի շարք այլ ներկայացուցիչների հետ ստուգել է ՀՕՊ զորքերի մարտական պատրաստության աստիճանը։ Այս մասին հայտնում է ԱՊԱ գործակալությունը։
Նախարարն ու նրան ուղեկցող բարձրաստիճան զինվորականները անակնկալ այցով ժամանել են ՀՕՊ զորքերի զորամասերից մեկը, որի ընթացքում զորամասի անձնակազմը գործնական կրակային վարժանքներ է իրականացրել՝ «հաջողությամբ հայտնաբերելով և ոչնչացնելով պայմանական հակառակորդի օդային թիրախները»։
--00—ՅՄ