ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն աշխատանքային այցով գտնվում է Չինաստանում` մասնակցելու Պեկինում անցկացվող միջազգային անվտանգության հարցերով Սյանշանի 10-րդ համաժողովին:
Այցի շրջանակներում նախատեսվում է վերջինիս հանդիպումը Չինաստանի ռազմական ղեկավարության հետ, քննարկում ռազմական, ռազմատեխնիկական և այլ ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարների վերաբերյալ, ինչպես նաև այցելություն երկրի պաշտպանական-արդյունաբերական համալիրի մի քանի ընկերություններ:
--00—ՅՄ