ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News
Վայոց Ձորի նոր մարզպետ է նշանակվել Կոլյա Միքայելյանը։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ կառավարության նիստին որոշում կայացվեց Արարատ Գրիգորյանին ազատել Վայոց Ձորի մարզպետի պաշտոնից։
«Շարունակելու եմ կոչել կյանքի կոչել Կառավարության այն բոլոր ծրագրերը, որոնք ուղղված են մարզի զարգացմանը»,-հայտարարել է Միքայելյանը։
Հիշեցնենք, որ Միքայելյանը զբաղեցրել է ԱԱԾ Վայոց ձորի մարզային վարչության պետի պաշտոնը:
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ