ՌԴ դեսպանը և Վայոց Ձորի մարզպետը քննարկել են առևտրատնտեսական և հումանիտար կապերի կարևորությունը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

Screenshot_8

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը միջտարածաշրջանային համագործակցությանը վերաբերող հարցեր է քննարկել Վայոց Ձորի մարզպետ Կոլյա Միքայելյանի հետ։ Այս մասին հայտնում է ՌԴ դեսպանությունը։

Զրույցի ընթացքում ընդգծվել է Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրատնտեսական և հումանիտար կապերի կարևորությունը, երկու երկրների ժողովուրդների միջև հարաբերությունների և փոխըմբռնման ամրապնդման գործում միջտարածաշրջանային համագործակցության զգալի ներուժը:

Առանձնահատուկ ընդգծվել է Վայոց Ձորի մարզի՝ Ռուսաստանի գործընկեր տարածաշրջանների հետ փոխգործակցության դրական օրինակը։

Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն և Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի ռուսական մասի փորձագետ Վահրամ Կարապետյանը:

--00—ՅՄ