ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News
ՀՀ Երկրապահ կամավորականների միությունը ցավակցություն է հայտնել ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանին՝ եղբոր Լևիկ Միքայելյանի մահվան կապակցությամբ։
«Լևիկ Միքայելյանի հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 13-ին, ժամը 17։00-ից Հրազդան համայնքի Վանատուր թաղամասի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում։
Հուղարկավորությունը՝ դեկտեմբերի 14-ին Վանատուր թաղամասի իրենց տանից՝ հասցեն 76ա տուն»,- ասված է ԵԿՄ հաղորդագրության մեջ:
--00--ԼՀ