ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News
Գյումրիում շաբաթներ առաջ բռնության ենթարկված 13-ամյա աղջնակին տեսակցելու էր եկել նրա եղբայրը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։
«Մինչ օրս աղջնակին հարազատներից ոչ ոք չէր տեսակցել: Տարիների դադարն ավարտվեց նման ջերմ գրկախառնությամբ ու հետագայում իրար հետ շփվելու ցանկությամբ»,- գրել է Դերձյանը: