Փոխվարչապետը և «Քրոնիմետ հոլդինգի» տնօրենը քննարկել են ՀՀ-ում բիզնես միջավայրի բարելավման մասին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

15766_am_1

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է գերմանական «Քրոնիմետ հոլդինգ» ընկերության գործադիր տնօրեն Յուրգեն Պիլարսկիին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազար դեսպան Վիկտոր Ռիխտերը:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանում բիզնես միջավայրի բարելավմանն ու ներդրումային գրավչության բարձրացմանն առնչվող հարցեր: Այս համատեքստում Մհեր Գրիգորյանը ընդգծել է Հայաստանում միջազգային բարձր ստանդարտներով աշխատող օտարերկրյա կազմակերպությունների գործունեության կարևորությունը: 

--00—ՅՄ