ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News
Իսրայելական բանակը կրկին դադար է հայտարարել Գազայի հատվածի հարավում ծավալած ռազմական գործողություններում՝ տեղի բնակիչներին կենսականորեն անհրաժեշտ միջոցների հասանելիությունն ապահովելու համար։ Դադարը կտևի չորս ժամ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հաղորդել է Պաղեստինի տարածքներում Իսրայելի կառավարության գործողությունների համակարգման վարչությունը:
Իսրայելի պաշտպանության բանակն ապահովում է մարտավարական դադարները հումանիտար նկատառումներով, որպեսզի խաղաղ բնակչությանը թույլ տա համալրել ուտելիքի և ջրի պաշարները:
«Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, դադարը սահմանվում է Ռաֆահի Ալ Սալյամի շրջանում ժամը 10:00-ից մինչև 14։00-ն (խմբ․՝ Երևանի ժամանակով ժամը 12:00-ից մինչև 16:00-ը)»,- ասված է վարչության X սոցիալական հարթակի էջում:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ