ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, 24News
Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Գազայի կենտրոնական հատվածում գտնվող ՀԱՄԱՍ-ի օպերատիվ շտաբի և հրամանատարական կենտրոնի ուղղությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ գործողությունների ընթացքում ոչնչացվել է հակատանկային հրթիռներով և ինքնաձիգներով զինված ջոկատը և ՀԱՄԱՍ-ի օպերատիվ շտաբը։
Բացի այդ, գործողությունների ընթացքում զինվորականները հայտնաբերել են տասնյակ միավոր զենք, համակարգիչներ, հեռախոսներ և հետևող սարքեր:
--00—ՅՄ