ԱՄՆ-ի կողմից Կիևին մատակարարված զենքի պաշարը կսպառվի 2-3 ամսից. Financial Times

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

photo_2025-03-04_17-50-45

ԱՄՆ-ից ստացված զենքի և տեխնիկայի պաշարները Ուկրաինային կբավականացնեն «երկու-երեք ամիս»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Financial Times-ին հայտնել է ուկրաինական հետախուզությունում մի բարձրաստիճան աղբյուր։

Սա ավելի քիչ է, քան ասում էին այլ լրատվամիջոցների աղբյուրները, ըստ որոնց ամերիկյան զենքն Ուկրաինային կբավականացնի առնվազն վեց ամիս։

«Սրանից հետո մեզ համար շատ դժվար կլինի։ Դա չի լինի լիակատար կոլապս, բայց մենք ստիպված կլինենք ավելի արագ նահանջել», - ասել է FT-ի աղբյուրը։ «Քարնեգի» հիմնադրամի ռազմական վերլուծաբան Մայքլ Քոֆմանը նույնպես պարբերականին ասել է, որ «մենք կսկսենք խոշոր հետևանքները տեսնել երկու ամսից»:

«Եվ առաջին հերթին դրանք կապված կլինեն ճշգրիտ հարվածներ հասցնելու Ուկրաինայի կարողության հետ», - հավելել է Քոֆմանը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ