ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News
Շահրամանյանն իրավունք չուներ Արցախը լուծարելու հրաման տար, եթե այդքան դուխով էր, թող չստորագրեր, եկել է ապահով տեղ, չեղարկման մասին է խոսո՞ւմ։ Նա ընտրված նախագահ չէ, նշանակված է ութ մարդու կողմից։ 24News-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ անդրադառնալով այն դիտարկումներին, թե մինչև հունվարի մեկն Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը պետք է չեղարկի Արցախի լուծարման հրամանագիրը։
«Շահրամանյանը Ղարաբաղը սիրուն հանձնել է, հիմա Հայաստանն է ուզում նույն ճանապարհով տանել, թող հանգիստ թողնեն Հայաստանը։ Իրենց թող չդնեն հերոսի տեղ, ստորագրել են, Արցախը լուծարել։ Այս ամենը արվում է, երբ մենք գնում ենք խաղաղության պայմանագիր ստորագրելու, Ալիևը կասի՝ ձեր մոտ երկիշխանություն է, ո՞ւմ հետ ես խոսեմ։ Երբ Սամվել Բաբայանը ասում էր՝ պետք է հանդիպենք Բաքվի իշխանության հետ, զրուցենք, Արցախի իշխանությունը հրաժարվեց, հերոսի տեղ դրեցին իրենց, բայց մի հատ թեթև թխկոցից շուտ ստորագրեցին ու փախան, կես օրվա պատերազմ էր դա, թող չստորագրեին»,-ավելացրեց Մելքոնյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հերմինե Միքայելյան
--00—ԱՊ