ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News
Այն տարածքը, որտեղ մեր տղաները շրջափակման մեջ են հայտնվել և զոհվել են, մեկ- երկու կմ առաջնագծից հեռու է, պետք է պայմանավորվենք՝ մենք մեր դիերը հանենք, իրենք՝ իրենց: Պետք է Կարմիր խաչը աջակցի, որ փոխանակում կատարենք: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը:
Անդրադառնալով Արցախից Երևան եկած պատվիրակությանը՝ պատգամավորն ասաց, որ արցախցիները պետք է սպասեին, մինչև Նիկոլ Փաշինյանն Աստանայից վերադառնար, բայց դեռ ելույթը չսկսած, Արցախի պատվիրակությունը ՀՀ-ին խեղդում է, որ պահանջներ ներկայացվի Ադրբեջանին:
«Հիմա ՀՀ-ի գլխին ավելի շատ ամպ է կուտակվել, քան Արցախի, հիմա ՀՀ սահմաններն են ներխուժում, իսկ ԼՂ-ում ռուս խաղաղապահներն են, այնտեղ հիմա լռություն է: Այսօր Հայաստան կորցնելու խնդիր ունենք, պետք է դրա մասին խոսենք և Հայաստանի խաղաղության հարցը տարանջատեք Արցախի խնդրից:
Արցախը կարող է բանակցել Բաքվի հետ, ի՞նչ է եղել, Դավիթ Բաբայանը ճարտար լեզու, սևեռուն գաղափարներ ունի, թող գնան երկխոսեն, ինչո՞ւ են պատասխանատվությունը գցում ՀՀ-ի վրա: Մեր թիկունքում Արցախն Ադրբեջանի ու ՌԴ-ի հետ խոսում է, թող խոսեն և պատասխանատվությունը չգցեն ՀՀ-ի վզին»,- ավելացրեց Մելքոնյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հերմինե Միքայելյան
--00—ԱՊ