ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց՝ ոչ արդարացնող հիմքով։ Որոշումը քիչ առաջ հրապարակեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, փոխանցում է «Լուրեր»-ը։
Քոչարյանը մեղադրվում է գործարար Սիլվա Համբարձումյանից 3 միլիոն դոլար կաշառք ստանալու համար, այս գործով դեռևս մայիսին լրացել է վաղեմության ժամկետը, և նախորդ նիստին Քոչարյանը չի առարկել ոչ արդարացնող հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու դեմ։
--00—ՅՄ