ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 9, 24News
Դեռևս 2018 թ-ին տեղեկատվություն կար այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը սկսելու է պայքար Հայ Առաքելական եկեղեցու դեմ՝ դնելով իր առջև մի քանի խնդիր։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ նշել է Փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը։
«Կար ձևակերպված մի քանի խնդիր՝ հանել Եկեղեցին դպրոցներից, կալանավայրերից ու բանակից ու այս կերպ իջեցնել դերը սովորական կրոնական կազմակերպությունների մակարդկակին», - նկատել է նա՝ հավելելով, որ Փաշինյանի թիմը ի սկզբանե թիրախավորել է մի քանի ինստիտուտ՝ ընտանիքը, բանակն ու Եկեղեցին։
«2020-ի պատերազմից հետո մեղավոր կարգվեց բանակը, կորոնավիրուսի համավարակից օգտվելով՝ ընդունվեց Լազարոտի կոնվենցիան, որ ուղղված էր ընտանիքի դեմ, հիմա էլ հարված է ստանում Մայր Աթոռը», - ընդգծել է Զոհրաբյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ