ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 23-ի նիստում հաստատել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների անցկացման օրերը։
2021 թվականին հանրապետությունում անցկացվելու են ընտրություններ, այդ թվում՝ մեծ թվով մարզային քաղաքներում առաջին անգամ համամասնական ընտրակարգով։
Այսպես՝ ընտրություններն անցկացվելու են մարտի 14-ին, սեպտեմբերի 26-ին և հոկտեմբերի 17-ին։ Որոշումն ուժի մեջ է մտել ընդունման պահից։
--0--ԿԿ