ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 16, 24News
ՌԴ Վորոնեժի մարզի ղեկավար Ալեքսանդր Գուսևը հայտնել է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի գիշերային գրոհից հետո վնասվել են երեք շենքերի ավելի քան 30 բնակարաններ: Տուժել է 1 երեխա։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:
«Նախնական տվյալներով, վնասվածքներ են ստացել Տեպլիչնայա փողոցի 10-հարկանի երեք շենքերի 35 բնակարաններ: Այժմ մասնագետներն զբաղվում են ժամանակավոր ապակեպատվածքի տեղադրմամբ: Բացի այդ, վնասվել են Օստրոգոժսկայա փողոցի չորս շենքերի պատուհանները: Որոշում է կայացվել այստեղ նույնպես ժամանակավոր ապակեպատվածք տեղադրել», - տարածաշրջանի ղեկավարը գրել է իր Telegram-ալիքում։
Նա հավելել է, որ ներկայում թիվ 84 դպրոցում ժամանակավոր կացարան է ստեղծվել տուժած բնակարանների բնակիչների համար, սակայն մինչ այժմ ոչ ոք օգնություն չի խնդրել։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ