ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News
Երեկ երեկոյան Վորոնեժում երթուղային ավտոբուսի պայթյուն է տեղի ունեցել։ Ավտոբուսում եղել է 35 ուղևոր: Ողբերգական դեպքի հետևանքով մահացել է 2 կին, վիրավորվել է 19 ուղևոր:
Ավտոբուսի պայթյունի հիմնական վարկածը տեխնիկական անսարքությունն է համարվել, հայտնում է lenta.ru-ն։
Մասնավորապես, հետաքննությունը պարզել է, որ խոսքը մեքենայի անօրինական տեղափոխումն է բենզինից գազի: Ընդ որում, ավտոբուսին տիրապետող փոխադրողին արդեն դատապարտել են իր մեքենաների վրա գազի սարքավորումներ տեղադրելու համար: Սակայն ընկերության պաշտոնական ներկայացուցիչը մերժում է այս վարկածը: Ավտոբուսի վարորդը պնդում է, որ մեքենան աշխատում է դիզվառելիքով:
Դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել աշխատանքի կատարման կամ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելու հոդվածով: Ուսումնասիրվում են պայթյունի բոլոր վարկածները:
--00—ԼՄ