ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News
Վորոնեժի շրջանի իրավապահ մարմինները պարզում են 23-ամյա երիտասարդի սպանության հանգամանքները։
«Вести Воронеж»-ի հաղորդմամբ՝ սպանությունը տեղի է ունցել նախորդ օրն առավոտյան, երբ երիտասարդը մեքենայով տուն էր ուղևորվում։ Մեքենայի ապակու վրա անհայտ անձը կրակ է բացել։ Ստացած վիրավորումներից տղան տեղում զոհվել է։ Գրել է РУСАРМИНФО-ն։
Ծանոթները կարծում են, որ հանցագործի նպատակակետը կարող էր լինել զոհի հայրը, ով ձեռնարկատեր է։ Տղան գտնվում էր հոր մեքենայում։
«Տղան հայ գործարարի որդի է։ Ընտանիքը երկար ժամանակ է բնակվում է Վորոնեժում։ Տնից ոչ հեռու սրճարան կա, որը պատկանում է ընտանիքին»,- գրել է թերթը։
Ինչպես հայտնում են ԶԼՄ-ները՝ հանցագործը կարող էր թաքնվել անտառում։
Ավելի վաղ РУСАРМИНФО-ն հայտնել էր, որ Չելյաբինսկի շրջանի Զլատոուստ շրջանում սպանվել է 22-ամյա Դավիթ Խուդոյանը։