Դամասկոսի հրթիռակոծության հետևանքով հայեր չեն տուժել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

photo_2025-03-13_17-57-46

Իսրայելի հրթիռակոծության հետևանքով Սիրիայի Դամասկոս քաղաքի արևմտյան Տումար շրջանում հայեր չեն տուժել։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է Սիրիայի հայ համայնքի ներկայացուցիչը։

«Դամասկոսի մեր աղբյուրների տեղեկություններով՝ ռմբակոծությունից հայեր չեն տուժել։ Շենքում ապրում է մի հայ ընտանիք, բայց ռմբակոծության պահին նրանք տանը չեն եղել»,-հայտնել է զրուցակիցը։

Ավելի վաղ «Գանձասար» պարբերականը հայտնել էր, որ Իսրայելական ուժերը հրթիռակոծել են Դամասկոսի արևմտյան Տումար շրջանը, որտեղ բնակվում են հայ ընտանիքներ։ Պարբերականը նաև հավելել էր, որ ռմբակոծության հետևանքով կան վիրավորներ և պատճառվել է նյութական վնաս։

--00—ՅՄ