ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News
Նիկոլ Փաշինյանի երեկվա «մտքի լուծը», երբ նա ամեն հնարավոր ու անհնար ձևակերպումներով խոսում էր նոր սահմանադրության ընդունման մասին, մի բան ցույց տվեց՝ այս օրակարգը հստակ թելադրվել է Ադրբեջանի կողմից։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Մենք՝ այն չորս պատգամավորներս, որոնք ծանոթ ենք ԱԳՆ-ում առկա պայմանագրի տեքստի հետ, հասկացանք, որ սա ուղիղ կապ ունի նոր սահմանադրության օրակարգի հետ», - ասել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ