Երևանը և Բաքուն մի քանի ամսվա ընթացքում կարող են համաձայնության գալ խաղաղության պայմանագրի շուրջ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 1, 24News

Capture

Երևանն ու Բաքուն կարող են ավարտին հասցնել խաղաղության պայմանագրի տեքստի վրա աշխատանքները մի քանի ամսվա ընթացքում։ Այս մասին ռուսական «ՏԱՍՍ» լրատվալան ծառայության փոխանցմամբ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Կարծում եմ՝ մենք կարող ենք մի քանի ամսվա ընթացքում ավարտել աշխատանքը խաղաղության պայմանագրի տեքստի վրա, գոնե դրա հիմնարար սկզբունքների շուրջ»,- ասել է Ալիևը։

Միաժամանակ, Ադրբեջանի նախագահը կրկին խոսել է ՀՀ սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին՝ նշելով, որ խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել միայն այդ դեպքում։

«Խաղաղության համաձայնագրի (ստորագրման) հիմնական պայմանը «Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է», քանի որ «այն տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ», և քանի դեռ դա տեղի չի ունեցել, խաղաղության պայմանագիրը չի ստորագրվի»,-ասել է նա։

--00—ՅՄ