ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News
Մշուշոտ է խաղաղության գործընթացը, բոլորը խոսում են խաղաղության մասին, բայց որևէ դերակատար էական քայլեր չի կատարում այս ուղղությամբ։ Աշխարհն անկանխատեսելի, անորոշ շրջափուլում է, և դերակատարները, որոնք ցանկանում են օգուտներ քաղել այս իրավիճակից, խուսափում են իրենց կաշկանդել այլ պարտավորություններով։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց արևելագետ Արմեն Պետրոսյանը։
Անդրադառնալով ԵԽԽՎ-ի կողմից Ադրբեջանի նկատմամբ մեկ տարով սանկցիա կիրառելուն և կանխատեսումներին, թե ԵՄ-ն ևս պատժամիջոցներ կկիրառի, արևելագետը նկատեց, որ ԵՄ ի կողմից լուրջ պատժամիջոցների հույսեր չկան, Թուրքիան ու Ադրբեջանը կարևոր գործընկերներ ունեն, իրենց դեմ ցանկացած գործընթաց կարող են տապալել։ Բացի այդ, Պետրոսյանի կարծիքով, Արևմուտքին ամբողջ տարածաշրջանն է պետք, նրանք պատժամիջոցներ չեն իրականացնի Ադրբեջանի հանդեպ, որ նա չթեքվի դեպի Ռուսաստան։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հերմինե Միքայելյան
--00—ԱՊ