ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկիրը վերածել է փախստականների 2.8 մլն-ոց ճամբարի, որտեղ ոչ ապագա կա, ոչ էլ հեռանկար։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է Այլընտրանքային նախագծերի համահիմնադիր, քաղաքագետ Վահե Հովհաննիսյանը։
«Եթե այսօր ռմբակոծվում են Կիևն ու Մոսկվան, ո՞վ է ասել, որ վաղը չի ռմբակոծվելու Երևանը։ Եթե այսօր Սիրիայում ցեղասպանվում է մի ողջ ժողովուրդ, ո՞վ է կանգնացնելու Ադրբեջանին ու Թուրքիային՝ Թրա՞մփը, ռուսնե՞րը։ Մի հերթապահ հայտարարություն կանեն ու կանցնեն առաջ։ Հայաստանին պետք է նոր, ադեկվատ, սոլիդ իշխանություն, որին պետք է բերի հասարակությունը», - նկատել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ