ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News
Այսօր՝ հայ բանաստեղծ, Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի մահվան 80-րդ տարելիցի օրը, Երևանում անցկացվել է բացօթյա հուշ-ցերեկույթ:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Մանուշյանի անվան պուրակում մայրաքաղաքի արվեստի դպրոցների սաները հանդես են եկել նկարների թեմատիկ ցուցահանդեսով, նաև ստեղծագործել տեղում:
Կազմակերպվել են նաև հայերեն և ֆրանսերեն ընթերցումներ՝ դպրոցականների մասնակցությամբ:
--00—ԼՀ