5 բնակելի տարածքներ նվիրվեցին այդ տարածքներում բնակվող քաղաքացիներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 4, 24News

կառ.j

 Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 4-ի նիստում բնակելի տարածքներ նվիրելու մասին որոշում կայացրեց:

Որոշման հիմնավորման մեջ նշված է. որ Պետական գույքի կառավարման կոմիտե են մուտքագրվել տեղաբնակ քաղաքացիների դիմումներ՝ իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքներն իրենց նվիրելու խնդրանքով:

 Ընդհանուր հաշվով նախագծով առաջարկվում է նվիրատվության ներկայացնել 5 բնակելի տարածքներ, 5 ընտանիքներ (7անձիք):

Նախագծի ցանկում ընդգրկվել են Նոր Նորք, Մոլդովական փողոց 29/1 շենք,  Շիրակի փողոց, 2ա շենք (Շիրակի փողոց թիվ 2/32 շենք), ՀՀ Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան, Ուսանողական թաղամաս 4-րդ շենք (ճարտարագիտական քոլեջի հանրակացարան), ՀՀ Վայոց ձորի մարզ, Եղեգիս համայնք, գյուղ Քարագլուխ, 6-րդ փողոց, շենք 4 և ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի  հաշվեկշռում հաշվառված՝ ՀՀ Արմավիրի մարզ, Վաղարշապատ համայնք, քաղ. Էջմիածին, Մ. Խորենացի 101/1 շենք հասցեների բնակելի տարածքները:

--00—ԼՀ