ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News
Փաշինյանը ՄԱԿ-ում բոլորին մեսիջ հղեց, որ Էրդողանի հետ Հայաստանի համար ապագա կա, անբովանդակ ելույթ ունեցավ, այնտեղ գնալու իր միակ նպատակը էրդողանի հետ հանդիպելն էր։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայ կառուցողական» կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը։
«Էրդողանի գիրքը գրկելը խորհրդանշում է այն, որ Փաշինյանն այն կարդալու և մեզ պատմելու է, թե ինչ է ըստ Էրդողանի արդարությունը։ Հայաստանում թուրքական քարոզը շարունակելու է իրականացվել։ Նա ուզում է մեզ վերադաստիարակել ու թուրքական աշխարհին ներդաշնակ նոր տեսակի ազգ կերտել, նա համոզմունք ունի, որ հայերին կարելի է վերադաստիարակել, այդ թվում` պատերազմի շանտաժով»,- ընդգծեց Անդրիաս Ղուկասյանը։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԼՀ