ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News
Ադրբեջանի համար հաղթանակ է բանակցությունները Գերմանիայում անցկացնելը, չի ուզում բանակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հետ։ Գերմանիան պրոթուրքական պետություն է, այս իմաստով Ադրբեջանը շահել է։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը՝ անդրադառնալով փետրվարի 28-ից 29-ը Բեռլինում ընթացող Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը։
Արշակյանի խոսքով, Ադրբեջանը Հայաստանի առաջ պայման է դրել․ եթե չեք ուզում Գերմանիա գալ, կգաք Շուռնուխ, Շուշի, ճանապարհին էլ կխուզարկենք ու մզկիթ կմտնեք․ «Հայաստանը սա հաղթանակ է համարում, ասում է՝ լավ է, Գերմանիա գնացինք, մեզ մզկիթ չտարան»։
Անդրադառնալով ՀԱՊԿ-ում մեր անդամակցությունը սառեցնելու մասին Փաշինյանի հայտարարությանը՝ Արշակյանը նշեց, որ կանոնադրության մեջ սառեցնելու դրույթ չկա, այդպես Փաշինյանը շանտաժ է անում նրանց․ «Փաշինյանը վրդովվել է, Ռուսաստանին շանտաժ է անում, եթե ձեզ լավ չպահեք՝ դուրս կգամ, ուզո՞ւմ եք այստեղ իշխանափոխություն անել, ՀԱՊԿ-ից դուրս կգամ։ Արցախի, Մեղրիի համար բանակցում է, իսկ երբ կպան իր իշխանությանը, ասում է՝ կգնամ այնտեղ, որտեղ ինձ աջակցում են»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հերմինե Միքայելյան
--00—ԱՊ