ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News
Նիկոլ Փաշինյանը պետք է պատասխան տա, թե ի՞նչ թղթի, քարտեզի հիման վրա է որոշել, որ ՀՀ տարածքներից պետք է տրվեն Ադրբեջանին։ Նա գնում է գյուղեր, բնակիչներին ասում՝ եթե ձեր տները չզիջեք, պատերազմ կլինի, նման շանտաժի լեզվով Հայաստանի հետ մեկ էլ 1921 թվականին խոսել է Քյազիմ Կարաբեքիր փաշան, որն ասում էր՝ եթե Գյումրին չհանձնեք, գրավելու ենք նաև Վանաձորը։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀԿ խորհրդի անդամ Լևոն Նազարյանը։
«Հայրենիքի գաղափարը իջեցնում են բնակարանային խնդրի մակարդակի, այդ գյուղը միայն ոսկեպարցիներինը չէ, մեր բոլորինն է, և ժողովուրդը պետք է իր խոսքն ասի։ Բանակը պետք է իր խոսքն ու դիրքորոշումը հայտնի Տավուշից հանձնվող տարածքների վերաբերյալ, զինվորականները չպետք է կատարեն հրաման և զիջեն ՀՀ տարածքները։ Հայ ժողովրդի լինելիության հարցն է, այդ բնակավայրերը ռազմավարական նշանակություն ունեն»,- ավելացրեց Նազարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հերմինե Միքայելյան
--00—ԱՊ