ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 29, 24News
24News-ի խմբագրություն են ահազանգել Նոր Նորքի Լվովյան փողոցի բնակիչները, նշելով, որ այս պահին լարված իրավիճակ է, քանի որ քաղաքապետարանը առանց նախապես ծանուցում ուղարկելու քանդում է շենք-շինությունները:
Ժամանել են 200 ավելի ոստիկաններ:
24News-ը կապ հաստատեց Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանի հետ, վերջինս պարզաբանեց. «Մյասնիկյան պողոտայում կան շատ ապօրինի շինություններ, որոնք կառուցված են համայնքային հողի վրա և ենթակա են քանդման:
Գործողություններ է իրականացվելու քաղաքապետարանի հասարակական կարգի ծառայության կողմից, և քաղաքապետի համապատասխան որոշմամբ բոլոր ապօրինի շինությունները ապամոնտաժվելու են»:
Մերի Մանուկյան
--00—ՅՄ