ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով Երևանում իրականացվող ապամոնտաժման աշխատանքներին։
«Ապօրինի շինություններ քանդվում են ոչ միայն Աջափնյակում:
Լուսանկարները Էրեբունիից են՝ Մուրացան 114/3 և Էրեբունի 28 շենքերի մոտ: Ընդ որում՝ քանդվում են սեփականատերերի հետ բացատրական աշխատանքների արդյունքում, համատեղ ուժերով:
Իսկ հղմամբ Նոր Նորքում իրականացվող քանդման աշխատանքներ են»:
Ավելի վաղ ապամոնտաժման աշխատանքներ են իրականացվել նաև Նոր Նորք վարչական շրջանի Ստեփանյան 10 հասցեի հարակից տարածքում։
--00—ԼՄ