Բարձր ենք գնահատում Բուլղարիայի կայուն աջակցությունը՝ ուղղված ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացմանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

փ

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի Հանրապետության վարչապետ Նիկոլայ Դենկովին՝ ազգային տոնի առթիվ:



Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, ուղերձում նշված է. «Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Բուլղարիայի Հանրապետության ազգային տոնի՝ Ազատագրման օրվա կապակցությամբ:



Հայաստանի և Բուլղարիայի միջև հարաբերությունները հիմնված են մեր երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա, իսկ քաղաքական երկխոսությունը շարունակվում է բարձր մակարդակով:



Մենք բարձր ենք գնահատում Բուլղարիայի կայուն աջակցությունը՝ ուղղված Հայաստան-ԵՄ գործընկերության հետագա զարգացմանը:



Համոզված եմ, որ առաջիկայում հետևողական ջանքերի շնորհիվ կնպաստենք մեր երկու երկրների միջև հարաբերությունների առավել խորացմանը՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:



Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Բուլղարիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»:

 

 

 --00—ԱՊ