ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի Ազգային տոնի՝ Օսմանյան Թուրքիայից լծից ազատագրվելու օրվա առթիվ։
«Ջերմ շնորհավորանքներ և բարեմաղթանքներ ենք հղում Բուլղարիայի մեր ընկերներին՝ Ազատագրման օրվա կապակցությամբ։
Հայաստանը կարևորում է բարեկամական հարաբերությունները Բուլղարիայի հետ՝ ակնկալելով ավելի ակտիվ ներգրավվածություն ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում, ինչպես նաև Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության շրջանակներում»,-նշված է ԱԳ նախարարության գրառման մեջ։
Բուլղարիայի արտաքին գործերի նախարարությունը X-ի միկրոբլոգում կատարած գրառմամբ հայ գործընկերներին շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների համար։
--00—ՅՄ