ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News
Թուրքիայի ոստիկանության և հետախուզության աշխատակիցները Ստամբուլում ձերբակալել են 7 անձի, որոնք կասկածվում են Իսրայելի հետախուզական ծառայության (MOSAD) հետ համագործակցելու մեջ։ Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան այդ մասին հայտնել է X սոցցանցում և հրապարակել հատուկ գործողության տեսանյութը։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
Ձերբակալվածների թվում է նախկին պետծառայող, այժմ հատուկ գործերով խուզարկու Համզա Թուրհան Այբերքը։ Հետաքննության տվյալների համաձայն՝ նա իսրայելական հետախուզությանը տեղեկություններ է տրամադրել, այդ թվում՝ Թուրքիայի տարածքում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գործունեություն իրականացնող մի շարք ընկերությունների մասին։
Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը (MİT) հայտնել է, որ նա վերապատրաստվել է «MOSAD»-ի կողմից Բելգրադում և վարձատրվել կրիպտոարժույթով։
--00—ԼՀ