Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Թուրքիա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

65e811ae47b3065e811ae47b31170970769465e811ae47b2e65e811ae47b2f

Մարտի 6-ին սկսվել է Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Թուրքիա։ ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից։

Նշվում է, որ այցի շրջանակներում նախատեսված են մի շարք հանդիպումներ, ինչպես նաև այց Թուրքիայի մի շարք ռազմական օբյեկտներ և ձեռնարկություններ։

--00—ՅՄ