Հունաստանի վարչապետն ապրիլին կմեկնի Թուրքիա

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News

photo_2025-02-05_18-04-25

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հարցազրույց է տվել Թուրքիայի պետական «Anadolu ajansı» լրատվական գործակալությանը։ Հարցազրույցի ընթացքում Ֆիդանն անդրադարձել է հույն-թուրքական հարաբերություններին։

Նա նշել է, որ ապրիլին բարձր մակարդակի համագործակցության խորհրդի շրջանակներում նախատեսվում է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի այցը Թուրքիա։ Այցի ընթացքում նախատեսվում է հանդիպում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

«Կարևոր է թուրք-հունական խնդիրները լուծել երկխոսության միջոցով, քանի որ կան մի շարք խնդիրներ, որոնք մենք ժառանգել ենք նախորդ սերունդներից: Երկու կողմերի համար էլ վիճելի հարցեր կան: Կարևոր է այս հարցերը լուծել բանակցությունների միջոցով»,- նշել է Ֆիդանը։

Աղբյուրը՝ Ermenihaber.am:

--00—ՅՄ