ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News
Սիրիայում Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումց հետո Ահմեդ ալ-Շարաան նշանակվել էր այդ երկրի ժամանակավոր նախագահ, իսկ այժմ զբաղեցնում է անցումային նախագահի պաշտոնը։
Որպես անցումային նախագահ` Ահմեդ ալ-Շարան հայտնել է, որ մինչև ընտրությունների փուլին հասնելը ձևավորված կառավարությունը կստանձնի նոր Սիրիայի ինստիտուտների կառուցումը, ինչպես նաև նշել է, որ կսեղծվի նոր սահմանադրություն։
Անդրադառնալով անցումային նախագահի պաշտոնում կատարվելիք այլ երկրներ այցերին՝ նա նշել է, որ Սաուդյան Արաբիա այցից հետո կմեկնի Թուրքիա և կհանդիպի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Հանդիպման ընթացքում օրակարգային հարցերի թվում է լինելու ահաբեկչական կազմակերպություն որակվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ - PKK) և «Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժերի» (YPG) հարցը։
Թուրքական իշխանական «Yeniakit.com.tr» լրատվական կայքը գրում է, որ Ահմեդ ալ-Շարան 15 օրից այնպիսի մի գործողություն կանի, որը մեծ աղուկ կբարձրացնի։
Աղբյուրը՝ Ermenihaber.am:
--00—ՅՄ