ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News
Իսպանացի պատգամավոր Ջոն Ինյարիտուի դիտարկմամբ՝ շատ կարևոր է ճանաչել իրականությունը կովկասյան տարածաշրջանում, որտեղ Հայաստանը կանգնած է որպես ժողովրդավարական երկիր, մինչդեռ Ադրբեջանը չունի ամուր ժողովրդավարական համակարգ:
«Ընթացող հակամարտության նկատմամբ երկու երկրների մոտեցումներում ակնհայտ տարբերություն կա. Հայաստանը ձգտում է ինքնապաշտպանության և խաղաղության համաձայնագրի հետամուտ լինել, մինչդեռ Ադրբեջանը դիմում է ագրեսիայի, օկուպացիայի և սպառնալիքների», - այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հարցին ի պատասխան` ասաց պատգամավորն՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին։
«Խաղաղության համաձայնագրի հետամուտ լինելն, անկասկած, լավագույն տարբերակն է երկու ազգերի և ողջ կովկասյան տարածաշրջանի կայունության համար։ Այնուամենայնիվ, շատ կարևոր է հասկանալ և գիտակցել, որ կայուն խաղաղության կարելի է հասնել միայն բարեխղճորեն և փոխադարձ հարգանքով բանակցությունների միջոցով, այլ ոչ թե պայմանների թելադրմամբ, որոնք կհանգեցնեն հարկադիր նահանջի», - նշեց պատգամավորը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ